Ապրիլի 5-ին՝ ժամը 02.21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ ձնաբքի պատճառով Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին (Փամբակի ոլորաններում) առաջացել է խցանում և անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 03.00-ից 3 միավոր տեխնիկա սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները:
Խցանումից դուրս են բերվել մոտ 40 մարդատար և 1 բեռնատար ավտոմեքենա: