Այսօր ` ապրիլի 6-ին, Միլանի դատարանի որոշմամբ պետք է մեկնարկեին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի վերաբերյալ դատական գործի լսումները: Վարչապետը մեղադրվում է անչափահաս աղջիկների հետ սեռական կապեր ունենալու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:
Սակայն, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դատի մեկնարկից անմիջապես հետո լսումները հետաձգելու մասին որոշում է կայացվել:
Նշենք, որ վարչապետի վկայի դերում այսօր պիտի հանդես գար նաև հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին:
Ինքը` Բերլուսկոնին, հերքում է իր դեմ առաջադրվող բոլոր մեղադրանքները` համարելով, որ դրանք ընդդիմադիր գործիչների սադրանքների արդյունք են: