Այսօր ՀՀ կառավարությունը քննության է առել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:
Կառավարության եզրակացության համաձայն, օրենքի այս նախագիծը բյուջեում անխուսափելիորեն առաջացնելու է լարվածություն, ինչի հետևանքով աճելու են բյուջեի պակասուրդը և պարտքը` հանգեցնելով ֆիսկալ անկայունության։
Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է արտահայտվել ներկայացված օրինագծին, որը կառավարության եզրակացության հետ սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է նախագծի հեղինակներ` ՀՅԴ խմբակցության պատգամավորներին, հրավիրել ՀՀ ֆինանսների նախարարություն և ներկայացնել օրինագծի մերժման փաստարկները։