Home / Հայաստան / «Արտակարգ ալիքը» «բոցել է» «Փարվանայի» հրդեհի մասին

«Արտակարգ ալիքը» «բոցել է» «Փարվանայի» հրդեհի մասին

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի ԶԼՄ-ներին ուղարկվող ամենօրյա տեղեկարգրում տեքստերի հեղինակները ստեղծագործաբար են մոտեցել Հրազդանի կիրճում գտնվող «Փարվանա» ռեստորանային համալիրի երեկվա հրդեհին: Պատահարի մասին հոդվածն անվանվել է` ««Փարվանան» բոցերի մեջ»:

Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է մոտավորապես 17:45-ի սահմաններում: ԱԻՆ-ն ահազանգ է ստացել ժամը 18.01-ին, հրշեջ մեքենաները դեպքի վայրում են եղել 18:10-ին:

Դեպքի վայր են մեկնել ութ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հրդեհաշիջման շտաբը, երկու ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության 9 ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել`19.58-ին:

Այրվել է ռեստորանի երկշերտանի տանիքը (յուրաքանչյուր շերտը` 1000 քմ մակերեսով) և ջերմահարվել, թափվել է սրահի պլաստիկե կախովի առաստաղը` 1000 քմ մակերեսով: Տուժածներ չկան: