Ապրիլի 7-ին, ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիկունքի կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա մի կին: Պարզվել է, որ ապրիլի 6-ին, ժամը 19.30-ին, տանը, վիճաբանության ժամանակ, նրան խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 38-ամյա ամուսինը:
Ամուսինը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն, հաղորդում են Ոստիկանությունից: