ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` այսօր Գրիգոր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ, հայտնում են Կառավարությունից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից ազատվել էին Տիգրան Պետրոսյանը և Լևոն Ռուխկյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ էին նշանակվել Ռոբերտ Մակարյանը և Արմեն Պողոսյանը: