Ապրիլի 7-ին՝ ժամը 12.09-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 46/3 հասցեում` «Ֆլեշ» նավթամթերային բազայի տարածքում, հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ Ալիք» լրատվական կենտրոնը:
Հրդեհի բարդության 2-րդ կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.24-ին, մարվել`12.32-ին:
Այրվել է նավթամթերային բազայի բենզալցման ստացիոնար պոմպը և «ՄԱԶ» մակնիշի 43 ՍՍ 073 պետհամարանիշի բենզատար ավտոմեքենայի լիցքավորման պոմպը և պոմպի խցիկը: