Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միությունը բողոքի ակցիա է անցկացրել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության շտաբ-բնակարանի մոտ, հաղորդում է Vesti.az-ը:
Պարբերականի փոխանցմամբ` ակցիայի մասնակիցները հետևյալ կարգախոսներն էին հնչեցնում «Ամոթ հայերի հետ պայմանագիր ստորագրած Իսա Ղամբարին», «Ոչ ասենք Ալի Քերիմլիին», «Երիտասարդությունը չի սատարում արմատական ընդդիմության հակակառավարական գործողություններին»:
Ակցիայի ընթացքում «Մուսավաթ» կուսակցությունը Հասարակական պալատի նիստ է անցկացրել:
Հիշեցնենք, որ «Մուսավաթը», ՀՀՇ-ն և Վրաստանի Հանրապետություն կուսակցությունները 2010թ. հոկտեմբերին ազատական կուսակցությունների կոնգրեսի շրջանակներում Պոտսդամում համատեղ հռչակագիր ստորագրեցին փոխադարձ համագործակցության վերաբերյալ, որով ստորագրող կողմերը պահանջում էին ազատ արձակել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և ամբողջ աշխարհի քաղբանտարկյալներին: