Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին սպառնացել է ջարդել անել իր կնոջ` Կառլա Բրունիի մասին հոդված հրապարակած լրագրողի դեմքը, գրում է Daily Telegraph-ը:
Սարկոզիի` հոդվածում լրագրողն իր սիրեցյալին ներկայացնում է որպես մարմնավաճառուհի:
Դեռևս 2008 թվականի հունվարին տեղի ունեցած այս միջադեպը նկարագրված է «Le Point» պարբերականի տնօրեն Ֆրանս-Օլիվյե Գիսբերի հուշերի գրքում, որը լույս է տեսել այս տարի:
Մոտ 3 տարի առաջ Գիսբերի ամսագրում «24 խորհուրդ նախագահին մադմուազել Բրունիի հետ ամուսնության նախօրեին» խորագրով հոդված էր տպագրվել:
Խորհուրդներից մեկը այսպես էր հնչում. «Մի ծանոթացրեք ձեր նոր կնոջը ձեր որդիների, Բարաք Օբամայի և առհասարակ ցանկացած հմայիչ տղամարդու հետ»:
Հենց այս խոսքերն են վիրավորել Սարկոզիին և նա զանգահարել է Գիսբերին: Խոսակցության ընթացքում Ֆրանսիայի առաջնորդը չի զսպել իրեն և հայտարարել է. «Այս հոդվածը կեղտ է, ես կջարդեմ ձեր դեմքը»:
Զարմացած լրագրողը նշել է, որ ոչ Սարկոզին, ոչ էլ Բրունին վիրավորվելու առիթ չունեն`ընդգծելով. «Մեր ամսագիրը երբեք չի գրել, որ Կարլա Բրունին մարմնավաճառուհի է եղել»:
Սակայն Սարկոզին պահանջել է, որպեսզի ամսագիրը գրավոր կերպով ներողություն հայցի, ինչին ի պատասխան, Գիսբերը հայտարարել է, որ չի պատրաստվում նման բան անել:
«Կտեսնեք դեռ ինչ կանեմ ձեզ հետ»,-սպառնացել է Սարկոզին:
Եվ թեև Սարկոզին հետագայում փորձել է իր լծակներն օգտագործել Գիսբերին այդ պաշտոնից ազատելու համար, նրան ոչինչ չի հաջողվել:
Իհարկե, գաղտնիք չէ, որ մինչ Սարկոզիի հետ ամուսնությունը Բրունին սիրային հարաբերություններ է ունեցել տարբեր հայտնի տղամարդկանց հետ: Նա սիրավեպ է ունեցել երաժիշտներ Միգ Ջագերի և Էրիկ Կլեպտոնի հետ, հայտնի ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամպի, այնուհետև հրապարակախոս Ժան Պոլ Էնթհովենի հետ, որից հետո էլ կապվել է նրա որդի, փիլիսոփա Ռաֆայել Էնթհովենի հետ`վերջինիս երեխա պարգևելով:
Ուշագրավ է այն փաստը, որ հենց Բրունին էլ հաշտեցրել է նախագահ Նիկոլյային Գիսբերի հետ:
Կարլան խլել է ամուսնու ձեռքից հեռախոսը և ասել` «ներողություն, Նիկոլյան այնքան սիրահարված է, որ չէր կարող հանդուրժել այն, թե ինչ են իմ մասին գրում»: