Եվրոպայի Խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) հրապարակել է Հայաստանի վերաբերյալ 3-րդ զեկույցը, տեղեկացնում է «Առավոտ»:
«Այստեղ, մասնավորապես, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում պատիժ սահմանել կաշառք առաջարկելու համար: Իսկ «Կուսակցությունների մասին» օրենքում և «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների միջոցով (GRECO)-ն կոչ է անում ուժեղացնել Հայաստանում կուսակցությունների և նախընտրական քարոզարշավների ֆինանսավորման թափանցիկության նկատմամբ հսկողությունը: Առաջարկվում է դրա համար ստեղծել անկախ դիտարկման մեխանիզմ»: