«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն անցյալ տարի, 2010 թվականի ապրիլին հանդես է եկել Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր հայերին ուղղված կոչով առ այն, որ Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ժամը 19:15 րոպեին հայտարարվի «Լռության րոպե»։
Այս տարի ևս «Սարդարապատը» կոչ է արել աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերին Երևանի ժամանակով, ժամը 19:15-ին մեկ րոպե կանգ առնել և լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը, ասված է «Սարդարապատի» հաղորդագրության մեջ: