ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության ակադեմիա: Ոստիկանության օրվա նախօրեին ակադեմիայի բակում բացվել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված հուշարձան: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել հուշարձանի բացման արարողությանը, որին հաջորդել է շքերթ` ակադեմիայի սաների մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանը նաև շրջել է ակադեմիայի շենքում, ծանոթացել բարձրագույն կրթությամբ ոստիկանության կադրային մասնագետներ պատրաստող ուսումնական այդ հաստատության պայմաններին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: