Home / Հայաստան / «Ե՞րբ է տեղի ունենում «հիմա»-ն. հնարավորի կոնֆիգուրացիա»` ըստ Կարեն Անդրեասյանի

«Ե՞րբ է տեղի ունենում «հիմա»-ն. հնարավորի կոնֆիգուրացիա»` ըստ Կարեն Անդրեասյանի

Շաբաթ օրը կայացած «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստին արվեստագետ Կարեն Անդրեասյանը խոսել է ժամանակակից արվեստի մասին «քաղաքական»-ի համատեքստում: Անդրեասյանն իր ելույթի ընթացքում դիտարկել է երկու հաղորդակցական հանգույց:

Առաջին հանգույցը` պրակտիկան, ներկայացնելիս Անդրեասյանը խոսել է այն դիրքորոշման մասին, որը փորձում է վերանայել արվեստի «սուրբ» եռանկյունին` հեղինակ – արվեստի ստեղծագործություն – հանդիսատես:

Բանախոսը երեք հիմնական կետ է առանձնացրել` ա / արվեստագետը հետազոտող է, մտածում է նախագծով և այսպիսով հանգում սուբյեկտիվության կոլեկտիվ արտադրությանը բ/ արվեստի ստեղծագործությունը իրադարձություն է, պայմանավորվում է ցածր տեսանելիության գործակցով /դե կրեատիվ/, պերֆորմատիվ փաստաթուղթ, պերֆորմատիվ արխիվ, գ/ հանդիսատեսը հին  կարգավիճակով  չի դիտարկվում, առկա է մասնակցային էսթետիկա:

Զեկույցի ընթացքում իրականացվել է ««Ե՞րբ է տեղի ունենում «հիմա» – ն, հնարավորի կոնֆիգուրացիա» պերֆորմինգը : Ներկաներից մեկը, որի ընտրությունը կատարվել է  պատահական, կրկնել է հատված ապրիլի 28-ի հանրահավաքին հնչեցրած Լևոն Տեր-Պետրոսյանի տեքստից: Կրկնությունը տևել է 3 րոպե: Կատարվածը իրենից ներկայացնում էր ոչ թե պերֆորմանս, այլ պերֆորմինգ, գործողությունը կապված էր ոչ թե վերապրելու հետ, այլ կատարելու: Այսպիսով, Անդրեասյանը կարևորել է ոչ թե տեքստի բովանդակությունը, այլ ժամանակը, որը ծախսվել է այդ տեքստը կրկնելու վրա:

«Հստակեցնելով ձևակերպումը կարող ենք ասել, որ կատարվում է ժամանակը, «հիմա»: Ստացված մետա–կոնստրուկտը փորձ էր վերարծարծել ապակենտրոնացում հասկացությունը` չկապելով վերջինս ֆիզիկական տարածքների հետ: Որոշակի իմաստով գործողությունը միտված էր ստեղծելու ճեղքվածքներ, ինտերվալներ: Այսպիսով, մենք գործ ունենք յուրօրինակ սոցիալական աբստրակցիայի հետ: Շրջանառության մեջ է դրվում այդ հասկացության գլխավոր բաղադրիչը` դատարկությունը: Տվյալ դեպքում խոսքը սուբյեկտիվության արտադրության մասին է, որը նույնանում է քաղաքականություն հասկացության հետ», – ներկայացրել է Անդրեասյանը:

Նա ներկայացրել է նաև երկրորդ հանգույցը` վերարծարծումը:

Այս հանգույցի մասին քննարկումը տեղի է ունեցել հետևյալ առանցքային հասկացությունների շուրջ.

ա / մետա-մոդելավորում (metamodelisation),սինգուլյար քարտեզներ, (cartographies singulieres), տրանսվերսալ հաղորդակցություն

բ/ « փաստագրողներ», Նոր Լեֆ, սովետական ավանգարդի վերջին նախագիծ, 1928

«Լեֆականները հասկանում էին փաստագրումը ոչ թե որպես անշարժ ժանր, այլ որպես պրակսիս. փաստը բառացիորեն կառուցվում է, ստեղծվում է. օբյեկտիվ, անաչառ արձանագրումը տեղ չի կարող գտնել ներխուժման վրա ուղղված փաստագրողների պրակտիկայում. փաստ բառի ստուգաբանությունը ծագում է լատինական facere -անել, ստեղծել / ֆրանսերեն le fait -ի անցյալ դերբայական ձևից. փաստագրողները զբաղվում էին ոչ միայն ֆիզիկական և տարածական մարմիներով, այլ նաև կոլեկտիվ, սոցիալական գիտելիքով և հաղորդակցական ցանցերով. պահանջում էր, որ երկրի յուրաքանչյուր անկյունը մանրակրկիտ հետազոտվի և փաստագրվի աշխատավոր-թղթակից զանգվածների կողմից. «Օչերկը»-ը ժանր չի -«օչերկը՚-ը  մեծ շարժում էր, որտեղ առկա են բազմազան ժանրեր, հանքապարի կոնտակտ, ինչպես ընդունված է երկրաբանության մեջ: «Օչերկը»-ը խաչաձևում էր գեղարվեստական գրականությունը և թերթը:  «Օչերկը»-ը «փոքր»ձևի «աննախադեպ» լուսանկարի կատարյալ գրական համարժեքն էր, որը դիմադրում էր ժանրային դասակարգմանը և, որն, իրականում, քանդում էր առանձին պարփակված էսթետիկական միջոցի հենց գոյության պայմաները. Փաստագրողները զբաղված էին ահռելի արխիվի ստեղծմամբ, որն ինքնին համագոյակցող էր իրականությանը. Անդադար գտնվելով «ներկա ժամանակի որոնումների մեջ», այդ նախագծերը օպերատիվ ձևով փոխներգործության մեջ մտան պատմական պահի հետ, և անհետացան` իրականության հեռանալուն պես, որին այդ միջամտությունները համապատասխանում էին», – ներկայացրել է Անդրեասյանը:

Նա նաև մեջբերել է գրող Սերգեյ Տրետյակովի խոսքերը.

«Մենք չենք կարծում, որ գրելու կարողությամբ պետք է օժտված լինի լիտսպեցերի մի փոքր խումբ: Ընդհակառակը, գրելու կարողությունը պետք է դառնա նույնպիսի հիմնական մշակութային որակ, ինչպես կարդալու կարողությունն է: Մենք հենց հիմա պահանջում ենք, որ ցանկացած քաղաքացի կարողանա թերթի հոդված գրել: Մեր աշխատավոր-թղթակիցների շարժումը, ապաարհեստավարժական շարժում է: Ի՞նչու չպետք է ապաարհեստավարժեցվի գրքային աշխատանքը: Հիմա անցումային շրջան է: Հաճախ հետաքրքիր նյութ կրողները չեն տիրապետում գրչին: Մենք, գրական արհեստավարժներս, պետք է մոտենանք նրանց որպես հարցազրույց վարողների, գրական քարտուղարների և օգնենք նրանց»:

Tekali Taxi