Home / Հայաստան / Վերջի սկիզբ, թե՞ մեկնարկի ավարտ. Wikileaks-ը` 2009-ի Հայաստան-Թուրքիա հարաբերություններին մասին

Վերջի սկիզբ, թե՞ մեկնարկի ավարտ. Wikileaks-ը` 2009-ի Հայաստան-Թուրքիա հարաբերություններին մասին

WikiLeaks կազմակերպության պաշտոնական կայքում մայիսի 15-ի ամսաթվով փաստաթուղթ է հրապարակվել, որը Թուրքիայում ԱՄՆ-ը դեսպանատունը ԱՄՆ Պետդեպ է ուղարկել 2009 թվականի սեպտեմբերի 9-ին:

Գաղտնի փաստաթուղթը վերաբերում է այն ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդենաուի` սեպտեմբերի 3-4-ին Թուրքիա կատարած այցին, որի ընթացքում նա հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնյաների հետ և այլ հարցերի թվում քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը:

Ամերիկյան պաշտոնյայի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտնել է Քեյդենաուին, որ Անկարան հակված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, և որ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը վերաբերող արձանագրությունների ստորագրումը երկու կողմերի համար էլ դրական խթան է հանդիսանում հետագա հարաբերությունների կառուցման համար: Խոստովանելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը միանգամայն այլ խնդիր է, Սինիրլիօղլուն միաժամանակ շեշտել է այն հանգամանքը, որ Թուրքիան նույնպես ցանկանում է առաջընթաց տեսնել ղարաբաղյան հիմնահարցում: Սինիրլիօղլուն նաև կանխատեսել է, որԱրձանագրությունների քննարկումը խիստ բանավեճերի առիթ կդառնա խորհրդարանում:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով զբաղվող ԱԳՆ-ի կողմից նշանակված փոխնախարարի օգնական Ունալ Չևիկոզը Քեյդենաուի հետ առանձնազրույցում ասել է, որ Թուրքիան գոհ է այն հանգամանքից, ինչպես է արձագանքում տվյալ գործընթացին մամուլը, ինչպես նաև շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին ադրբեջանցիների հետ աշխատանքի ընթացքում օգնություն ցուցաբերելու համար: «Թուրքիան հույս ունի, որ սա ավելի շատ վերջի սկիզբն է, քան մեկնարկի ավարտը»,- Չևիկոզը ընդգծել է, որ շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանան հետագա գործողությունները, այդ թվում`Մինսկի խմբի շրջանակներում կազմակերպվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Քիշնևում, ինչպես նաև Հայաստանի նախագահի այցը Թուրքիա ֆուտբոլի Աշխարհի գավաթի Թուրքիա-Հայաստան հանդիպման շրջանակներում:

Քեյդենաուն ողջունել է Հայաստանի հետ հարաբորությունների կարգավորման հարցում Թուրքիայի կողմից ցուցաբերած խիզախությունը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն հասկանում է` թեև երկու հիմնախնդիրները տարբեր հարթությունների վրա են գտնվում, Թուրքիայի համար, այդուհանդերձ, կարևոր է ԼՂ-ի հարցում առաջընթաց տեսնելու հարցը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների լուծումը փնտրելու ուղղությամբ և որպես դրա վկայություն նշել է դեսպան Բրադտկեի նշանակումը Մինսկի խմբում` ամերիկացի համանախագահի պաշտոնում:

Սինիրլիօղլուն ողջունել է այս հայտարարությունը և ասել, որ Թուրքիան ցանկանում է ավելի սերտորեն համագործակցել դեսպան Բրադտկեի հետ:

Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը Պետդեպի փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և Ազգային շարժում կուսակցությունների առաջատար ներկայացուցիչները հայտնել են Քեյդենաուին, որ ընդդիմադիր կուսակցությունները կմերժեն արձանագրությունների վավերացումը, եթե «Հայաստանը չխոստանա իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից»: