Սահմանափակ հնարավորություններով մարդկանց վերաբերյալ առաջին պաշտոնական Գլոբալ զեկույցի տվյալների համաձայն` տարբեր հաշմանդամություն ունեցող անձանց թիվն աշխարհում աճում է և այսօր հասնում 1 միլիարդի` կազմելով ողջ Երկրի բնակչության 15%-ը:
Չնայած մարդկանց իրավունքների համար մղվող պայքարին, հաշմանդամները հասարակության մեջ այդպես էլ մնում են երկրորդ սորտի քաղաքացիներ, ասված է առողջապահության Համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային բանկի զեկույցի մեջ:
Զարգացած երկրներում հաշմանդամներին երեք անգամ քիչ բժշկական ծառայություն են մատուցում, քան այլ մարդկանց: Սահմանափակ հնարավորություններով երեխաները ավելի հազվադեպ են դպրոց գնում և ավելի քիչ են սովորում, քանի առողջ երեխաները, իսկ հաշմանդամների մեջ զբաղվցածության մակարդակը կազմում է 44%:
Սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար լիարժեք կյանքով ապրելու խոչընդոտների թվում են` մարդկանց նախապաշարմունքները, խտրականությունը, անհրաժեշտ բժշկական և վերականգնողական ծառայությունների բացակայությունը, անհասանելի տրանսպորտը, անհարմար շենքերը, տեղեկատվության բացակայությունը: Զարգացող երկրներում պատկերն ավելի վատ է:
Զեկույցից պարզ է դառնում, որ աշխարհում չկա այդ առումով բարենպաստ որևիցե մի երկիր: