Կիրակի իսպանական Բուրգոս քաղաքում տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու ավանդական El Salto del Colacho (սատանայի թռիչքը) ծիսակատարությունը, որը նվիրված է Քրիստոսի մարմնի տոնին: Ծեսի ընթացքում ավանդաբար սատանայի հագուստ կրող տղամարդը թռչում է վերջին մեկ տարվա ընթացքում ծնված երեխաների վրայով: Տեղի բնակիչները հավատում են, որ այս կերպ նա նորածիններից հեռացնում է չարիքն ու հիվանդությունները: Մյուս բնակիչներին սատանան հարվածում է ճիպոտով: Այս զվարճանքը համարվում է աշխարհի ամենավտանգավոր սովորույթներից մեկը: