ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պարտադրված է եղել հունիսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ նշանակել ոստիկանության գնդապետ Կարեն Բաբայանին, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Շերիֆ մականունով գնդապետի նշանակումը ՀՀ ոստիկանապետը շատ ծանր է տանում: Մեր տեղեկություններով, Ալիկ Սարգսյանն իր կողմից ֆինանսավորվող թերթերից մեկին պատվեր է տվել հնարավորինս «փչացնել» Կարեն Բաբայանին: Ոստիկանապետը հույս ունի, որ վերևներում կկարդան Բաբայանի գործունեությունը մերկացնող հրապարակումները և որոշում կկայացնեն նրան ազատել զբաղեցրած պաշտոնից», – նշում է օրաթերթը: