Շաբաթ օրը Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը «Երկիր» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, այլ միայն արձակուրդ գնալու դիմում է գրել: Օրաթերթի փոխանցմամբ, սակայն, նա կառավարության ղեկավարին ներկայացրել է թե’ արձակուրդի գնալու, թե’ աշխատանքից ազատվելու դիմումներ:
«Արձակուրդի գնալու վերաբերյալ նրա դիմումը բավարարվել է, իսկ աշխատանքից ազատվելու դիմումը կքննարկվի կառավարության նիստում` Արամ Քոչարյանի` արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո»,- այդ կապակցությամբ ասել է ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը: