Հուլիսի 14-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ` մի քաղաքացուց 500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու պահին փաստով բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ավագ օպերլիազոր Ստեփան Սիմոնյանը:
Կաշառքի առարկան` 500 ԱՄՆ դոլարը, հայտնաբերվել և արձանագրվել է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն` հետագա ընթացքը լուծելու համար, հայտնում են ոստիկանությունից: