Home / Հայաստան / Ադրբեջանից հետո համանախագահները հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ

Ադրբեջանից հետո համանախագահները հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: