Հայաստանում գիտեն ռուսաց լեզուն, սակայն երկրում նոր սերունդ է մեծացել, որն օգտվում է տեղեկատվական նոր աղբյուրներից: Այս մասին «Եվրասիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նրա խոսքով` ընտանիքներից շատերում երեխաներին ավանդաբար փոխանցում են ռուսաց լեզվի հանդեպ սերը, որպեսզի նրանց էլ հասու լինի ռուսական մշակույթի հսկայական շերտը:
«Մեզ մոտ ընթերցվածության բաշխումը նույնն է, ինչ ամեն տեղ: Կարող են չափազանց շատ ընթերցվել թե բեստսելլերներ, թե թարգմանված ուսուցողական գրականություն, կան նաև էլիտար գրականության սպառողներ… Կարող եմ մի պարադոքսալ բան ասել. Երևանում կան գրախանութներ, որտեղ ռուսաց լեզվով հրատարակված գրքերն ամենամեծ տոկոսն են կազմում:
Կան բազմաթիվ գրական պարբերականներ, որոնք ռուս գրականություն են հրատարակում: Սիրում ենք ընթերցել Ալեքսեյ Վարլամովին: Դա հիմնականում կապված է նրա հետ, որ նա եկել էր այստեղ 10 տարի առաջ, երբ դեռ այդքան հանրաճանաչ չէր: Սակայն նա հասցրեց ջերմ խոսքեր հղել հայ ժողովրդի հասցեին, ինչի արդյունքում հայերը սկսեցին ուշադիր հետևել նրա ստեղծագործական գործունեությանը:
Անդրեյ Բիտովի անունը սուրբ է Հայաստանում, նրա հղումներ են անում ամենուրեք: Կենդանի ավանդույթները պահպանելու համար`գրողները պետք է կապի մեջ լինեն մեր երկրի հետ, դա շատ կարևոր է հայերի համար: Դա, այսպես ասեմ, օգնում է ընկալել գրական անձին», – ասել է Պողոսյանը: