Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլի աշխատանքների իրականացման ժամանակ երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման նպատակով ս/թ հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 30-ը դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղով:
Մինչև շինարարական աշխատանքների ավարտը Ծիծեռնակաբերդի խճուղով շահագործվող Երևանի ներքաղաքային երթուղիների աշխատանքը կազմակերպվելու է հետևյալ ուղեգծերով.
• ավտոբուսային հ.հ.19, 26, 33 և միկրոավտոբուսային հ.հ. 62, 70, 74, 87, 102 երթուղիները Լենինգրադյան փողոցից երթևեկելու են Կիևյան-Օրբելու փողոցներով-Մարշալ Բաղրամյան պողոտայով-Պռոշյան-Պարոնյան փողոցներով-Մաշտոցի պողոտայով, այնուհետև գործող ուղեգծով
• միկրոավտոբուսային հ.90 երթուղին Կիևյան փողոցից երթևեկելու է Հալաբյան փողոցով-Հրազդանի կիրճով-Աթենքի փողոցով-Ծովակալ Իսակովի պողոտայով, այնուհետև գործող ուղեգծով
• միկրոավտոբուսային հ.110 երթուղին Սեբաստիայի փողոցից երթևեկելու է Ծովակալ Իսակովի պողոտայով-Վերֆելի (Կիլիկիա)-Աթենքի փողոցներով-Հաղթանակի կամուրջով, այնուհետև գործող ուղեգծով
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: