Home / Հայաստան / Իրանցի երիտասարդին փրկել են Սևանում ջրահեղձ լինելուց

Իրանցի երիտասարդին փրկել են Սևանում ջրահեղձ լինելուց

Օգոստոսի 4-ին ժամը 16.15-ի սահմաններում Սևանա լճի «Լուսաբաց» լողափից մոտ 3մ հեռավորության վրա ջրային փրկարարները նկատել են, որ քաղաքացի է ջրահեղձ լինում: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1987թ. ծնված Ռամին Ուրուման Ռահիմին, որին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է Սևան քաղաքի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԳՆ-ն: