Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկայիս իմիտացիոն գործընթացը, որը չի երաշխավորում անվտանգությունը հակամարտության գոտում, պետք է դադարեցվի: Միևնույն ժամանակ, պետք է հիմք դրվի հակամարտության կարգավորման նոր գործընթացի համար, որը բացառում է «երկուստեք կոտորածի հայեցակարգը»: Այս մասին SalamNews-ին տված հարցազրույցում հայտարարել է Խաղարարար նախաձեռնությունների կովսկասյան կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը:
«Մինսկի գործընթացի իներցիան, որն իր սկզիբն է առնում լենինյան այլասեռված «ժողովուրդների ինքնորոշման» քաղաքականության մեջ, կարծես մի քար կանգնած է խաղաղության ճանապարհին: Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն անհրաժեշտ պայման է և երկու ազգերի, և ամբողջ Հարավային Կովկասի միասնական արժեքային համակարգի ստեղծման համար», -ասել է իրավապաշտպանը:
Վանյանի կարծիքով` միայն դրանից հետո հնարավոր կլինի կոնկրետ մեխանիզմներ գտնել այն քաղաքականության իրականացման համար, որի դեպքում անկյունաքարային կլինի «մարդու առաջնահերթությունը տարածքի նկատմամբ» սկզբունքը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք երկու ազգերը կարող են միասին ապրել 20-ամյա թշնամությունից հետո, Վանյանը, մասնավորապես, նշել է.
«Մեր խնդիրը, օրեցօր խորացող ողբերգությունը նրանում է, որ մենք վատ սովորություն ունենք դիտարկել մեր անցյալը, ներկան և ապագան թշնամանքի համատեքստում Բայց կա նաև այլ ելք: Վերջապես գիտակցել, որ այդ վիրտուալ ազգերը կազմված են մարդկանցից, կոնկրետ կենդանի մարդկանցից, որոնք ունեն կոնկրետ երազանքներ, հույսեր, ծրագրեր»: