Կոմունիստական Կրեմլը հիվանդագին էր արձագանքում Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից եկող նախաձեռնություններին: Կրեմլը ամբողջությամբ վերահսկում էր ԶԼՄ-ները և օգտագործում դրանք Անդրկովկասյան հանրապետությունների ժողովուրդների միջև ատելություն սերմանելու նպատակով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Ղարաբաղի ազգային ազատագրական շարժման ակտիվ մասնակից, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման շուրջ ստեղծված իրավիճակը:
«Կարծում եմ, որ շատերը հիշում են «Վրեմյա» ծրագրում ղարաբաղյան հակամարտության մասին ռեպորտաժները, ինչպես նաև «Պրավդա» և «Իզվեստիա» թերթերում հրապարակվող հոդվածները, որոնցից գրեթե ոչինչ հնարավոր չէր հասկանալ, բացի նրանից, որ «ծայրահեղական տրամադրված տարրերը հանրահավաքներ և երթեր են կազմակերպում» և բախման ընթացքում «տարբեր ազգերի ներկայացուցիչներ են զոհվել»: Եվ դա այն դեպքում, երբ Երևանի Ազատության հրապարակում 1988-1990 թվականներին խաղաղ հանրահավաքներ էին անցկացվում, որոնց մասնակցում էին մի քանի հարյուր հազար մարդիկ, որտեղ, բացի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից, բարձրացվում էին նաև հայկական հասարակության ժողովրդավարացման, խոսքի ազատության, մարդու իրավունքների, արդար և ազատ ընտրությունների անցկացման խնդիրները»,- ասել է Ստեփանյանը:
Նրա խոսքով` ստեղծված խորհրդային, իսկ ըստ էության կայսերական ավանդույթի համաձայան` Կրեմլը որոշեց իրավիճակը տարբեր էթնիկ խմբերի, կրոնական և սոցիալական բախումների միջոցով պահել: Երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը 1988 թվականի փետրվարի 20-ի իր արտահերթ նստաշրջանում խնդրց Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, այդ ամենին հիվանդագին իսկ հետագայում նաև ուժային միջոցներով արձագանքեց ոչ այնքան Ադրբեջանը, որքան Կրեմլը` ի դեմս ԽՄԿԿ քաղբյուրոյի: