ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարության սեպտեմբերի 21-ի միջոցառումներին, այդ թվում՝ պետական ճաշին, ինչպես նաև սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք զորահանդեսին ու տոնական մեծ համերգին, քանի որ գտնվում է երկրից դուրս:
Այս մասին Epress.am-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Գիտեք, ինքը հանրապետությունում չէ, և, կարծում եմ, չի կարող մասնակցել միջոցառումներին»,- ասել է Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները պաշտոնապես հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարության սեպտեմբերի 21-ի միջոցառումներին:
Լուսանկարը` 2rd.am