Նոր բացառիկ տեսանյութն ապացուցում է, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին սեփական երեխաների մահվան մասին լուրեր տարածելու հնարքն օգտագործում էր իր իշխանությունը պահպանելու նպատակով դեռ 80-ականներին, գրում է The Telegraph-ը:
Տեսանյութում երևում է, ինչպես է Քադաֆիի խորթ աղջիկը` Հանան, ով, իբր, մահացել էր 1986 թվականին, ողջ և առջողջ նստած է հոր ծնկներին, հետո վազվզում է դաշտում և ֆուտբոլ խաղում:
Տեսանյութում նաև հստակ լսվում է, ինչպես է նա դիմում երեխային` նրան Հանա անվանելով:
«Փոքրիկ Հերոսուհի Հանա,- այսպես է իր դստերը դիմում հայրը: Բարի գալուստ, մի կաշկանդվիր»:
Այնուհետև Քադաֆին համոզում է դստերն իր հետ ֆուտբոլ խաղալ, գնդակը նետում է օդ և առաջարկում է եղբայր Սաադիին փոխանցում կատարել:
Փորքիկ Հանային այնքան էլ հետաքրքիր չէ, և նա գոլ է բաց թողնում, ինչի համար հայրը սկսում է նախատել նրան:
Լիբիայի փախուստի դիմած նախկին հրամանատար Մուամար Քադաֆիի դուստր Հանային մահացած էին ճանաչել 25 տարի առաջ: Նշվում էր, որ նրա մահվան պատճառ է դարձել ամերիկյան զորքերի կողմից Քադաֆիի պալատի ռմբակոծումը:
Տեսանյութն այստեղ` http://www.telegraph.co.uk/news/worldnews/africaandindianocean/libya/8782044/First-footage-of-Hana-Gaddafi-found.html