Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանն այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում հանձնարարել է կարճ ժամանկահատվածում ապահովել Երևանի բոլոր դպրոցներին և մանկապարտեզներին հարակից փողոցների հետիոտն անցումների գծանշումը:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հսկողություն սահմանել ստորգետնյա անցումների և քաղաքային շուկաների սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակի ապահովման ուղղությամբ: Առողջապահության նախարարության հետ համատեղ նախատեսվում է անցկացնել հատուկ ստուգայցեր և միջոցառումներ են ձեռնարկվելու իրավիճակը շտկելու համար:
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը, խորհրդակցության ընթացքում շեշտվել է, որ տարածքները պետք է գտնվեն վարչական շրջանների համապատասխան վարչությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում: