Բժիշկները փաստում են, որ ամենուր արագ տեմպերով տարօրինակ հիվանդություն է տարածվում, որը ախտորոշվել է հենց դրանով տառապող մարդկանց կողմից: Հիվանդության հիմնական ախտանիշը մշտական հոգնածությունն է, գրում է The Daily Mail-ը:
Միաժամանակ, ինչպես ցույց է տալիս փորձը, միայն յուրաքանչյուր 5-րդ մարդու մոտ իսկապես հոգնածություն առաջացնող իրական հիվանդություն կա:
Փորձագետները բացատրում են ստեղծված իրավիճակը հետևյալ կերպ. «Մենք բոլորս տառապում ենք «էլեկտրոնային անքնությունից»»:
Հոգնածությունից ազատվելու համար անհրաժեշտ է պարզապես անջատել հեռախոսները, նոութբուքերը և այլ սարքավորումներ, որոնք մեզ թույլ չեն տալիս հանգիստ քնել:
Սակայն համացանցում ամեն օր աճում են քրոնիկ հոգնածության պատռաճառներին նվիրված ֆորումների թիվը: Գոյություն ունի նաև երկու վարկած` հիպոթերիոզը (վահանագեղձի ակտիվության նվազում) և «ադրենալինային հոգնածությունը», որը հայտնի է որպես «21-րդ դար հիվանդություն»:
Այս հիվանդության ախտանիշը ոչ միայն հոգնածությունն է, այլ նաև մարսողական և, նյարդային խնդիրները: Այս տեսության համաձայն, ամեն ինչի մեղավորը սթրեսն է: Քրոնիկ հոգնածության սինդրոմը նախկինում ակտիվ երիտասարդներին անաշխատունակ է դարձնում 50-80%-ով:
Օքսֆորդի համալսարանի էնդոկրինոլոգիայի պրոֆեսոր Ջոն Վասի խոսքով` մեծ թվով հիվանդներ դիմում են մասնավոր կլինիկաներ, ստուգում են իրենց մոտ «ադրինալինային հոգնածության» առկայությունը: Բժիշկներն էլ, իրենց հերթին, ստերոիդային դեղամիջոցներ են նշանակում, որոնք ճնշում են մարդու ուղեղի ադրենալինային ակտիվությունը, և մարդը արդյունքում բախվում է ստամոքսի, սրտի խնդիրների հետ, նրա մոտ իջնում է լիբիդոն. տրամադրության տատանումներ են լինում և անբացատրելի ագրեսիվություն է ի հայտ գալիս: