ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կհրաժարվի զբաղեցնել Աժ փոխխոսնակի պաշտոնը, եթե նման առաջարկություն ստանա:
Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում:
Բիշարյանը նշել է, որ նման քննարկում ընդհանրապես չի եղել, և ինքը ամեն դեպքում կհրաժարվի, քանի որ շատ բարձր պաշտոն ունի կուսակցությունում, կատարում է իր աշխատանքները և չի ցանկանում դառնալ փոխոսնակ:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո, լուրեր են շրջանառվում, որ նրա փոխարեն կնշանակվի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, իսկ փոխոսնակի պաշտոնի հավակնորդներն են Հեղինե Բիշարյանն ու ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը: