Ոստիկանության Մեծամորի բաժնի նոր պետ Մուշեղ Օհանյանի առաջին գործը եղել է բաժնի շենքի վրա ծածանվող ՀՀ պետական դրոշի փոխարինումը նորով, գրում է «Հրապարակը»: Ինչպես հայտնի է, նախկին պետ, փոխգնդապետ Մարատ Պողոսյանն իր պաշտոնին հրաժեշտ տվեց այն պատճառաբանությամբ, որ պատշաճ ուշադրություն չի դարձրել ՀՀ պետական խորհրդանիշներից մեկին` դրոշին, որը վերածվել էր ցնցոտիի: