ԶԼՄ-ները և շատ քաղաքացիներ մեծ ոգևորությամբ են ընդունել ԿԸՀ-ի տարածած արձանագրությունն այն մասին, որ մոսկովյան հոգեբուժական հիվանդանոցներից մեկում ռուսաստանյան խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը 93% է կազմել, գրում է Newsru.com-ը:
Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, Գիլյարովսկու անվան հոգեբուժական հիվանդանոցում «Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին քվեարկել են ընտրողների 93,14% -ը, կամ 353 մարդ:
Հետաքրքիր տվյալներ է հրապարակել նաև Ուդմուրտիայի ԿԸՀ-ն: Ընտրական հանձնաժողովի տվյալներով` հանրապետության 4 ընտրատեղամասերում 100% մասնակցություն է եղել: Դրանցից երկուսը`հոգեբուժարան է եղել, մյուս երկուսը` հոգենյարդաբանական ինտերնատ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՌԴ-ում կայացած Պետդումայի ընտրություններում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել էր ձայների մոտ 50 տոկոսը, սակայն ընտրությունների ընթացքում հարյուրավոր իրավախախտումներ և լցոնումների դեպքեր էին գրանցվել: