Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի պաշտոնը:
Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար` քաղաքապետը նշել է, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը մնում է թիմի կողքին և իր հասարակական գործունեությամբ կշարունակի մասնակից լինել համայնքում իրականացվող ծրագրերին:
«Այն խնդիրները, որոնց առնչվում են մեր բնակիչները, տեսանելի են մեզ: Մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է կարողանանք ոչ միայն այդ խնդիրներին լուծում տալ, այլև զարգացման երկարաժամկետ ծրագրեր կյանքի կոչել», – նշել է քաղաքապետը: