Չինական ոստիկանությունը երեխաների վաճառքի կասկածանքով 608 մարդ է ձերբակալել: Reuters-ի փոխանցմամբ` հատուկ ծառայությունների գործողության ընթացքում նաև ազատ են արձակվել 178 անչափահաս երեխաներ, այդ թվում` նորածիններ:
Չինաստանի հասարակական անվտանգության նախարարի հայտարարության մեջ ասվում է, որ ձերբակալություններն իրականացվել են նոյեմբերի 30-ին:
Զանգվածային ձերբակալությունների հանգեցրած հետաքննությունը սկսվել է 2011 թվականին հարավ-արևմտյան Սիչուան գավառում: Ոստիկանությանը հայտնի էր դարձել, որ Ցայ Լյանչաո անունով մեկի գլխավորությամբ գործող հանցավոր խումբը 26 երեխա է վաճառել, որոնք հետագայում Չինաստանի այլ շրջաններ են փոխադրվել:
Ավելի ուշ նմանատիպ հանցագործություններ բացահայտվել են ևս 9 շրջաններում: