Home / Հայաստան / Միմյանց «հայվան» անվանած պատգամավորների ջերմագին ողջույնը զարմացրել է անգամ ՀՀԿ-ականներին

Միմյանց «հայվան» անվանած պատգամավորների ջերմագին ողջույնը զարմացրել է անգամ ՀՀԿ-ականներին

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի և «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի երեկվա ջերմագին ողջույնը ցնցեց անգամ ՀՀԿ–ական պատգամավորներին։ «Արմենից չէի սպասում»,- ասել է նրանցից մեկը։

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ` Արմեն Մարտիրոսյանը կանգնած էր մի խումբ պատգամավորների հետ, երբ մոտեցավ Շմայսը. այս երկու պատգամավորները, որ անցյալ շաբաթ ԱԺ նիստերի դահլիճում իրար «հայվան» անվանեցին, որից հետո Շմայսը սեռական բնույթի հայհոյանքներ տվեց, երեկ իրար ձեռքով բարևեցին, Մարտիրոսյանը լայն ժպիտը դեմքին Շմայսին հարցրեց՝ ո՞նց ես, Շմայսն էլ, լայն ժպիտը դեմքին, պատասխանեց՝ լավ եմ, դու ո՞նց ես։

«Նորմա՞լ է, որ Շմայսի այդ պահվածքից հետո Արմենը նրան այդպես բարևեց» «ՀԺ»-ի հարցին «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը պատասխանել է. «Արմենի հետ պարզեք, ես տղամարդկային հարաբերությունների գիտակ չեմ»: