Home / Հայաստան / Ո՞վ է թելադրում հայատյացությունը Վրաստանում

Ո՞վ է թելադրում հայատյացությունը Վրաստանում

Վրաստանում կան հատուկ ուժեր, որոնք վրացական իշխանություններին լարում են հայկական իշխանությունների դեմ, «Առավոտ» թերթի հետ զրույցում ասել է Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նրա խոսքով` «այդ լարող տարրերը կան ինչպես Վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգևորականների, այնպես էլ մտավորականների մեջ: Նրանք շատ վատ առաքելություն են իրականացնում, նրանք հայության նկատմամբ ատելությամբ են տրամադրված ու հայատյաց գործունեություն են ծավալում»:

Սրբազանը նկատել է, որ այս տարվա հունիսից հայատյացների տրամադրությունները որոշակիորեն մեղմացել են» «Առաջվանը չի, բայց, ցավոք, դեռ կա: Կարծում եմ` այս տրամադրություններն ինչ-որ տեղից թելադրված են»: Թե ով է թելադրողը, սրբազանը դժվարացել է ասել: