Հայաստանում մեկնարկում է «Բրենդ այգի» նախագիծը, որը ներկայացնում է «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնը»: Այս մասին ասված է Կենտրոնի հաղորդագրության մեջ:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է Երևանում հիմնել այգի, որտեղ հայրենական և արտասահամանյան ընկերությունները հնարավորություն կունենան եռաչափ ներկայացմամբ ցուցադրել իրենց ապրանքանիշը: Այն տեղադրելու համար «Բրենդ այգում» յուրաքանչյուր կազմակերպությանը տրամադրվելու է 1.5×1.5 քմ տարածք:
Կենտրոնը նշում է, որ իր ուսումնասիրությունների համաձայն, նման վայր աշխարհում գոյություն չունի:
Նախագիծն իրագործելու համար «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից արդեն նախաձեռնվել են որոշ քայլեր. ծրագրի մասին տեղեկացվել են մի շարք պետական մարմիններ, գործարարներ և այլ շահագրգիռ անձիք ու կազմակերպություններ: