Ամերիկացի նատուրիալիստ և նկարիչ Ջոն Ջեյմս Օդյուբոնի «Ամերիկայի թռչունները» գրքի առաջին հրատարակչության նմուշը Christies աճուրդի ժամանակ վաճառվել է 7,9 մլն դոլարով, հայտնում է utro.ru-ն:
Աճուրդի տունը ներկայացնում էր այն որպես «աշխարհի ամենաթանկ գիրք»: Միևնույն գրքի մեկ այլ նմուշ վաճառվել է 2010 թվականին 11 մլն դոլարով:
Օդյուբոնը թռչնաբան էր և 19-րդ դարի սկզբում որոշել էր ստեղծել Ամերիկայի բոլոր թռչունների պատկերազարդ կատալոգ: Հավաքելով նյութեր և նկարներ անելով, նա բացահայտել է թռչունների ավելի քան 25 նոր տեսակ: Օդյուբոնի աշխատության առաջին տարբերակը հրատարակվել է 1827 թվականին Մեծ Բրիտանիայում: Գիրքը հրատարակվել է 120 նմուշ տպաքանակով, որոնցից մեկը ձեռք է բերել նաև Անգլիայի թագուհին: