Երեկ «Սևան ազգային պարկի» «Ախթամարի» տեղամասի անտառահատվածում ապօրինի ծառահատում է կատարվել:
Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ծովագյուղի բնակիչներ` 21-ամյա Թովմաս Թ.-ին և նրա հասակակիցներ Զավեն Թ.-ին, Արտակ Խ.-ին և Վահագն Թ.-ին:
Համաձայն ոստիկանության, նրանք ապօրինի հատել են 10 սոճի:
Թովմաս Թ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք սղոցը և կացինը: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: