Հունվարի 23-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 (Ձորադես) ճանապարհահատվածում քարերի փլուզման հետևանքով ճանապարհի անցանելիությունը միակողմանի է:
Բուքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը: Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում առկա է մերկասառույց, հայտնում են Տրանսպորտի և կապի նախարարությունից: