Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել դերասանուհի Անժելա Սարգսյանի նախկին զուգընկերոջ՝ Կարեն Արայանի գործով դատաքննության առաջին նիստը, որը դռնփակ է եղել: Հիշեցնենք, որ Կարեն Արայանը մեղադրվում է անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու մեջ, ինչպես նաև պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելու մեջ: Արայանը համացանցում տեղադրել է Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները:
Epress.am-ի թղթակիցը դատարանից տեղեկացրել է, որ այսօրվա նիստին չէին ներկայացել Անժելա Սարգսյանը, նրա շահերը ներկայացնող փաստաբանը ևս ներկա չէր եկել նիստին: Դատական նիստը տևել է ավելի քան երեք ժամ: Դատական նիստի ավարտին որպես վկա հարցաքննվել են նաև դերասանուհու հետ աշխատող երեք այլ գործընկերներ:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին: