Առողջական վիճակի պատճառով օրերս հիվանդանոց է տեղափոխվել ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: Նրա մոտ ճնշման ուժեղ տատանումներ են ի հայտ եկել, որի հետևանքով նա հոսպիտալացվել է: Թերթը նշում է, որ այժմ էլ Սարոյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ` չմանրամասնելով տանը, թե հիվանդանոցում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: