Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
ՀՖՖ-ի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` օգոստոսի 15-ին, Երևանում Հայաստան-Բելառուս հանդիպման անցկացման մասին: