Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, հաղորդում է ՀՀ դատախազության կայքը:
«2012 թվականի փետրվարի 12-ին Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, թիվ 25/22 ընտրական տեղամասում՝ ժամը 12:15-ի սահմաններում, մի քաղաքացի փորձել է քվեարկելով Հրազդան քաղաքում հաշվառված Բենիկ Մարգարյանի փոխարեն: Մասնավորապես, ներկայացրել է վերջինիս անվամբ անձնագիրը և ստացել քվեաթերթիկ, սակայն մինչ քվեախուց մտնելը տեղամասային ընտրական հանձնաժողովը պարզել է, որ տվյալ անձը Բենիկ Մարգարյանը չէ: Կեղծիքի բացահայտումից հետո, տվյալ անձը, թողնելով չքվեարկված քվեաթերթիկը և, վերցնելով Բենիկ Մարգարյանի անվամբ անձնագիրը, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ», – նշված է ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ: