Երեկ Հրազդանում քաղաքապետի ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ երեք ընտրատեղամասեր հոսանքազրկվել են:
Այդ ընթացքում «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակիցների խումբը, շրջելով տարբեր տեղամասերում, 25/01 ընտրատեղամասի հոսանք հաղորդող վահանի մոտ տեսել են ոստիկանների, ինչպես նաև նկատել են, որ վահանի կողպեքը կոտրված է: Տեղամասի բակում կանգնած է եղել Նիվա մակնիշի ավտոմեքենա, որի մեջ նույնպես ոստիկաններ են եղել:
Թղթակիցների հարցին ի պատասխան` ոստիկանները, ովքեր չեն ցանկացել ներկայանալ, պատասխանել են, որ տեղյակ չեն, թե ով է կոտրել կողպեքը:
Լրագրողները մի քանի անգամ կրկնել են հարցը և պահանջել են ներկայանալ, սակայն ոստիկանները չեն պատասխանել և հեռացել են:
Տեսանյութը տրամադրել են «Հայկական ժամանակ» օրաթերթի արտահաստիքային թղթակիցները