Home / Հայաստան / Ցավազրկողները բուժում են հոգեկան սթրեսը, պնդում են գիտնականները

Ցավազրկողները բուժում են հոգեկան սթրեսը, պնդում են գիտնականները

Էմոցիոնալ ապրումները կարող են հստակ ֆիզիկական ցավի վերածվել, այդ իսկ պատճառով այն կարելի է բուժել պարացետամոլի ոչ մեծ չափաբաժնով, վստահեցնում են գիտնականները:

Պարացետամոլն ի վիճակի է բուժել անգամ ամենառոմանտիկ ցավը: Պարզվել է, որ էմոցիոնալ ապրումներն անդրադառնում են ուղեղի հենց այն հատվածների վրա, որոնք արթնանում են նաև ֆիզիկական ցավի ժամանակ: Իսկ անձնական բնույթի անախորժություններով պայմանավորված սթրեսը շատ լավ ենթարկվում է ցավազրկողի ազդեցությանը:

Երեքշաբաթյա հետազոտությունների ընթացքում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները բուժել են 62 կամավոր «զգացմունքային հիվանդների»: Պարզվել է, որ 1000 մգ ցավազրկող օգտագործած կամավորների մոտ «էապես կրճատվել է հոգեկան ապրումների ինտենսիվությունը»:

Մեկ այլ հետազոտության ընթացքում կամավորները մասնակցել են համակարգչային խաղում, որը ստիպում էր մասնակիցներից ոմանց իրենց լքված զգալ: Միաժամանակ գիտնականները հետազոտել են նրանց ուղեղը, ինչը ցույց է տվել` ինչպես է լքվածության զգացումը անդրադառնում ուղեղի այն հատվածների վրա, որոնք ազդվում են նաև ֆիզիկական ցավից: Ցավազրկողների օգտագործումը էապես կրճատել է ուղեղի այդ հատվածների ակտիվությունը և բարելավել է մարդկանց հոգեվիճակը: