Մարտի 5-ի` ժամը 08.00-ի դրությամբ` հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի են Արագյուղ-Բուժական, Մանթաշ-Ալագյազ, Գյումրի-Ջաջուռ-Սպիտակ, Աշոցք-Բավրա ավտոճանապարհները:
Բուք է Տաշիրի և Արթիկի տարածաշրջաններում:
Մերկասառույց առկա է Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Դիլիջանի, Հրազդանի և Արարատի տարածաշրջանների որոշ ճանապարհներին:
Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: