Իսրայելում տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց միավորել է տուժածներին առաջին իսկ կանչի դեպքում օգնության հասնելու պատրաստակամությունը: Նրանց անվանում են «դրախտի հրեշտակներ»: Իրենց արագության շնորհիվ «հրեշտակները» անհրաժեշտ վայրում են հայտնվում արտակարգ իրավիճակների ծառայություններից ավելի շուտ: Նրանց գործունեության մասին պատմել է ռուսաստանյան «Առաջին ալիք» հեռուստաընկերությունը:
Ձկնավաճառ Հեցի Ռոտի երկակի կյանքի մասին տեղյակ է ողջ շրջանը: Կապույտ ազդանշանով մոտոցիկլը ճեղքում է նեղ փողոցները: Դեպքի վայր հասնելու արագությունը երկու րոպե է: Կամավոր «բժիշկը» առաջինն է հասնում ընկած մարդուն, անգամ անցորդները դեռ չեն հավաքվել: Իսկ Հեցի Ռոտն արդեն ավարտել է աշխատանքը և փակում է պայուսակը: Գործն արված է:
Այս կամավոր միության ծառայությունները բոլորովին անվճար են: Նրանք պատրաստ են օգնության հասնել յուրաքանչյուրին` առանց բացառության: Այստեղ հավաքվել են, օրինակ, իրենց փաստաբանական թիկնոցը մի կողմ դրած իրավաբաններ և ապահովագրական գործակալներ:Հստակ ազդանշաններ կան. ընկել է սրճարանում, վնասվածք, սրտի նոպա, այրվածքներ հրդեհի հետևանքով: Կամավորը ստանում է այս տեղեկությունը և ուղևորվում դեպքի վայր: Մեր տղաները հասցնում են տեղ հասնել բոլորից շուտ, որովհետև մենք մոտոցիկլետներով կամավորներ ունենք գրեթե բոլոր թաղամասերում: Մեզ անվանում են «դրախտի հրեշտակներ»,- պատմում է կամավորների միության ղեկավար Էլի Բիրը:
Կենտրոնում մշտապես հեռախոսազանգեր են գալիս: Մարդիկ արդեն սովորել են` սկզբում հրեշտակին օգնության ուղարկիր, այնուհետև զանգիր «շտապօգնություն»:
«Հրեշտակները» բավարար պատրաստված են, որպեսզի անգամ ամենալուրջ իրավիճակում նրանց օգնությամբ տուժածը կարողանա դիմանալ մինչև մասնագիտական օգնության ժամանելը:սկ այն, որ նրանք դեպքի վայրում են հայտնվում օգնության կանչից 90 վայրկյան անց, առավել զգալի է Երուսաղեմում, որտեղ միակողմանի նեղ ճանապարհներով «շտապօգնությունը» երկար է պտտվում:
«Իհարկե, դա խանգարում է մեր հիմնական աշխատանքին: Եվ, իհարկե, մենք անում ենք ամեն ինչ անվճար: Եվ ամեն վայրկյան հիշում ենք մեր երկակի կյանքի մասին: Բայց մենք հասկանում ենք ինչի համար ենք այդ քայլին գնում: Գիտե՞ք ինչ հաճելի է կյանքեր փրկելը», – խոստովանում է Հեցի Ռոտը:
Արդեն 2013 թվականին «դրախտի հրեշտակները» պատրաստվում են օգնության կանչի համաիսրայելական համակարգ գործարկել: Բջջային հեռախոսի տիրապետող ցանկացած անձ կարող է SOS ուղարկել` սեղմելով «0» երեք վայրկյանների ընթացքում: Եթե մարդուն առևանգել են, կամ նա վիրավոր է կամ պարզապես վտանգի մեջ է, առանց ավելորդ բացատրությունների կանչ է ուղարկում: Նրա գտնվելու վայրը կորոշի արբանյակը, այս կանչը կկարողանա չեղյալ հայտարարել միայն այն մարդը, ով գիտի իր հեռախոսի գաղտնի ծածկագիրը: