Այս շաբաթ Թեհրան կատարած պաշտոնական այցելության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից արված հայտարարությունը` «օկուպացված տարածքները» ռազմական ճանապարհով վերադարձնելու մասին աննկատ չի մնացել Վաշինգտոնում:
«Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Մենք կոչ ենք անում կողմերին հրաժարվել սադրիչ հռետորաբանությունից և սեփական ժողովուրդներին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստել»,-աված է ԱՄՆ Պետդեպի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Աբիևը Թեհրանում հայտարարել էր, որ Իսրայելից գնված զենքը չի օգտագործվի Իրանի դեմ: Ավելի վաղ հայտնի էր դարձել Ադրբեջանի կողմից իսրայելական զենքի գնման վերաբերյալ պայմանագրի առկայության մասին, որից հետո Թեհրանը Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին կանչել էր Իրանի ԱԳՆ և բացատրություններ պահանջել: Դեսպանը, սակայն, հանգստացրել էր Իրանին, հայտարարելով, որ 1,6 մլրդ դոլար արժողությամբ զենքը, որը Բաքուն պատրաստվում է առաջիկայում գնել Իսրայելից, օգտագործելու է «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման համար»:
Լուսանկարը` frontlineclub.com կայքից