ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հավատում, որ Հայաստանի ժողովուրդը անտարբեր է քաղաքականության նկատմամբ: Այս մասին նա ասել է այսօր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ:
«Որովհետև ես տեսել եմ դրա հակառակը 1998-ի, 2003-ի և 2008-ի նախագահական ընտրութուններին: Դուք ապացուցեցիք, որ վճռական պահերին տեր եք կանգնում ձեր իրավունքներին: Այդ երեք ընտրություններում դուք հաղթել եք: Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ընտրվել Հանրապետության նախագահ, Սերժ Սարգսյանը չի ընտրվել: Ընտրվել է Կարեն Դեմիրճյանը, ընտրվել է Ստեփան Դեմիրճյանը, ընտրվել եմ ես», – հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: